Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 27-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 27-ին, 29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.60C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.50C