ՀՀ Նախագահի պարգևներ ԱԻՆ աշխատակիցներին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության սկզբում Ա. Երիցյանը շնորհավորեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանին` ՀՀ Նախագահի կողմից փ/ծ գեներալ-մայորի կոչում ստանալու կապացությամբ և մաղթեց հետագա բեղուն աշխատանք:

6082

Նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանին և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալները:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի:

6081

ՀՀ ԱԻ նախարարության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստանալուց հետո ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և մարզային վարչությունների մասնաշենքերում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին։

6078

Տեսանյութեր

Լրահոս