Հետախուզվողները ԼՂՀ-ում հայտնաբերվեցին և տեղափոխվեցին Հայաստան
ՀՀ և ԼՂՀ ոստիկանության ծառայողներն օրերս Հադրութի շրջանի Ջաբրայիլ գյուղում հայտնաբերել և Արմավիրի բաժին են տեղափոխել 1985 թ. ծնված Արտաշես Ա.-ին, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1.1 կետի, և 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ԼՂՀ Հադրութի շրջանի Ազուխ գյուղի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ն, ով օգոստոսի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: