Լեռնիկ Ալեքսանյանը՝ Վլադիմիր Պուտինի ափսոսանքի մասին. «Ափսոսն՝ ափսոս էր, բայց իրականությունն արդեն այլ է»

«Ափսոսն՝ ափսոս էր, բայց իրականությունն արդեն այլ է, նորանկախ պետություններ են։ ԱՊՀ-ն, որ սկզբից բավականին հավատով կազմակերպեցին, դա էլ իրեն այսօր փաստորեն չի արդարացնում։ Համենայն դեպս, ափսոսանք կարելի է հայտնել, բայց ԽՍՀՄ-ի վերադարձն արդեն բավականին հեռու է, որովհետև անկախ երկրներն այլ միությունների մեջ են, այսինքն՝ ընդամենը կարող է ափսոսալ Պուտինը»,-  168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ափսոսանքը։

Թե ինչո՞ւ հանկարծ որոշեց ափսոսել ԽՍՀՄ-ի համար, Լ.Ալեքսանյանի կարծիքով, պետք է հարցնել անձամբ Պուտինին։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ ԵՏՄ-ն ազդեցության ինչ-որ կենտրոն դարձնելու մտադրություն կա, բայց այդ կատեգորիայի, այդ ստատուսի մի երկիր սարքելն արդեն շատ ուշ է. «Անգամ նրանք, ովքեր իր կողքին են այսօր, ավելի շատ հակված են հարաբերությունները զարգացնել միայն Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ ԽՍՀՄ-ն անցած էտապ է»։

ՌԴ նախագահը, հիշեցնենք, հայտարարել է, որ հնարավոր կլիներ խուսափել ԽՍՀՄ-ի փլուզումից, եթե Կոմունիստական կուսակցությունն առաջ չմղեր երկրների համար ավերիչ գաղափարներ, կարելի էր անցկացնել վերակազմավորում, այդ թվում՝ ժողովրդավարական բնույթի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս