Քիմ Քարդաշյանն անսպասելիորեն սկսել է մտածել Թրամփի օգտին քվեարկելու մասին
The Evening Standard պարբերականում հրապարակված հայտարարության մեջ, որը վերագրվում է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, նշվում է, որ վերջինս դեռ հապաղում է, թե ում օգտին է քվեարկելու ԱՄՆ նախագահական ընտրություններում, գրում է huffingtonpost.com-ը։
Նշվում է, որ Քիմն այդ մասին հայտարարել է Wonderland magazine-ին տված հարցազրույցում, թեև այդ հայտարարությունը չի հայտնվել որևէ այլ տպագիր կամ առցանց տարբերակում։
Նախկինում Քիմ Քարդաշյանը հրապարակավ հանդես էր գալիս ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, սակայն հնարավոր է, որ նա դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։
Հունիսին Քարդաշյանը GQ պարբերականին հայտնել էր, որ պլանավորում է իր ձայնը տալ Քլինթոնին, սակայն խորթ հոր՝ Քեյթլին Ջենների հետ խոսելիս՝ նա անվստահություն էր հայտնել իր նախնական ընտրության նկատմամբ։
«Սկզբում ես մտածում էի, որ ես Հիլարի Քլինթոնի կողմից եմ, բայց ես քաղաքական բնույթի երկար խոսակցություն ունեցա Քեյթլինի հետ անցած գիշեր այն բանի վերաբերյալ, որ նա քվեարկելու է Թրամփի օգտին։ Ես տատանվում եմ»,- Wonderland magazine-ը մեջբերել է Քարդաշյանի խոսքերը։
Քեյթլին Ջենները համակրում է Հանրապետական կուսակցությանը։
Երբ Yahoo!-ն խնդրել էր Դոնալդ Թրամփին նկարագրել ռեալիթի-շոուի աստղին երկու բառով, նա դա չէր արել։ «Դե, նայիր, նա շատ բարեհամբույր է իմ հանդեպ։ Ես նկատի ունեմ, որ ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան, նա պարզապես, ես ուզում եմ ասել, որ նա միշտ բարյացակամ է տրամադրված իմ հանդեպ»,- ասել էր Թրամփը։