Թուրք պատգամավորը ձերբակալվել է Գերմանիայի օդանավակայանում

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մևլութ Դուդուն Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դիվանագիտական անձնագիր ունեցող պատգամավորին ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ նա ցույց է տվել հետ վերադարձի իր էլեկտրոնային տոմսը:

Կատարվածից խիստ վրդովված Դուդուն հայտնել է, որ այս հարցով դիմելու է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս