Նավաբեկություն Եգիպտոսում, զոհերի թիվը հասնում է 150-ի
Եգիպտոսի մոտ անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավի կործանման հետևանքով զոհերի թիվը կազմել է 148։
Այս մասին հայտնում է եգիպտական Ahram պարբերականը։
Միաժամանակ, իշխանությունները չեն բացառում, որ ապագայում այդ թիվը կարող է ավելանալ։
Զինվորականները հայտնում են, որ փրկել են 163 մարդու, փրկարարական օպերացիան շարունակվում է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության գնահատականներով՝ նավում գտնվել է մոտ 450 մարդ։
Մինչ այդ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այդ թիվը կարող էր հասնել 600-ի։