Բաժիններ՝

Ֆրանսիայում աճուրդի կհանեն 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախքը. նախնական գինը 800 000 եվրո է

Aguttes աճուրդային տունը Ֆրանսիայում դեկտեմբերին վաճառքի կհանի շուրջ 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախքը, տեղեկացնում է Figaro թերթը:

Խոսքը վերաբերում է ալլոզավրի կմախքին, որն ստացել է Կան անունը եւ ապրել է յուրայի շրջանի ժամանակներում: Դրա մնացորդների բարձրությունը հասնում Է 2,5 մետրի, երկարությունը՝ 6 մետրի: Այժմ կմախքը ցուցադրվում է Լիոն քաղաքի պատկերասրահում:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այն հայտնաբերվել է 2010 թվականին ԱՄՆ-ում կատարված պեղումների ժամանակ, եւ այդ կմախքի վիճակը համարում են բացառիկ: Այսպես, Կանի գանգն աշխարհում ամենալավ պահպանվածներց մեկն Է:
Արտասովոր լոտի գնահատման արժեքը կազմում է 800 հազար եվրո, սակայն փորձագետներն ակնկալում են, որ այն կհասնի առնվազն մեկ միլիոն դոլարի նշագծին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս