«Գագիկ Խաչատրյանն իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Արամյանին: Նա շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին: Շնորհավորելով Վարդան Արամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է, որ նա նոր մարդ չէ համակարգում և լավատեղյակ է ֆինանսական ոլորտին:
Նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միևնույն ժամանակ կարևոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը նշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ` առաջին հայացքից: