Լիոնել Մեսսին բաց կթողնի 3 շաբաթ
Արգենտինացին վնասվածք է ստացել «Ատլետիկոյի» հետ խաղում:
Հարձակվողը լքեց դաշտը հնդկացիների հետ խաղի 55-րդ րոպեին, նրան փոխարինեց Արդա Թուրանը: Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լեոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև 3 շաբաթ:
Կապտանռնագույններն առանց Մեսսիի կխաղան «Սպորտինգի» և «Սելտայի» դեմ Լա Լիգայի խաղերում, ինչպես նաև՝ «Գլադբախի» դեմ՝ Չեմպիոնների լիգայում: Բացի այդ, հարձակվողը չի օգնի Արգենտինայի հավաքականին Պերուի և Պարագվայի հետ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական խաղերում:
Իսպանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Մեսսին անցկացրած 5 հանդիպումներում դարձել է 4 գոլի և 3 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը