Բաժիններ՝

Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական զորքերը դիտավորյալ ռմբակոծելու մեջ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ավիահարվածները Դեր Զորում սիրիական զորքերին եղել են դիտավորյալ, Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե չի պլանավորել ռմբակոծել սիրիացի զինվորականներին։

Ասադի խոսքով՝ սիրիացի զինծառայողների դիրքերին հասցված հարվածները տևել են մոտ 1 ժամ։

«Դուք 1 ժամից ավելի սխալ չեք գործում»,- հայտարարել է Ասադը և ենթադրել, թե ԴԱԻՇ-ի զինյալներն իմացել են պատրաստվող հարձակման մասին, քանի որ դրանից անմիջապես հետո հարձակվել ու գրավել են ԱՄՆ-ի ռմբակոծած դիրքերը։
Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Դրա հետևանքով սպանվել էին Սիրիայի բանակի տասնյակ զինծառայողներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս