 
                        Երեխաների խնամքի նպաստ կստանան նաև ԼՂՀ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները
 
                                    Կառավարության որոշմամբ այսուհետ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում աշխատող ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց` նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԼՂՀ-ում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և ԼՂՀ-ում ծնողին խնամքի նպաստ չի նշանակվել:
Ընդ որում, սահմանվում է, որ խնամքի արձակուրդում գտնվելու և ԼՂՀ-ում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը ԼՂՀ իրավասու մարմնից ստանում է նպաստ նշանակող մարմինը: Հաշվի առնելով տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ այս դեպքում որոՍ ումը կայացվելու է 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Յուրաքանչյուր տարի նման նպաստ է ստանում մոտ 11 հազար ծնող։ Ամսական գումարը կազմում է 18 հազար դրամ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        