Ցիպրասն ու Էրդողանը հաստատել են իրենց աջակցությունը ներգաղթյալների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրին
Փախստականների խնդիրը եղել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Նյու Յորքում, որտեղ նրանք հաստատել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրին իրենց աջակցությունը, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կախված է երկու երկրների միջև հարաբերություններից։
Նշվել է, որ ջանքերը, որոնք ձեռնարկել է Թուրքիան, հանգեցրել են փախստականների հոսքի նվազեցման՝ մինչև օրական 150 մարդու (անցած ամառվա 5-7 հազար փախստականի դիմաց), որ անհրաժեշտ է շարունակել այդ ջանքերը, և բոլոր կողմերը պետք է իրականացնեն համաձայնագիրը։
Հունաստանը նաև աջակցում է Թուրքիային օգնության տրամադրմանը՝ փախստականների հետ խնդիրն իր տարածքում լուծելու համար։
Էրդողանը հանդիպմանը խոսք է բարձրացրել այն թուրք 8 զինծառայողների մասին, որոնք ապաստան են խնդրել Հունաստանից։ Ցիպրասը ասել է, որ Հունաստանն ի սկզբանե հստակ հասկացրել է, որ այդ հարցը քննարկվում է միջազգային իրավունքի դրույթների շրջանակում։
Ցիպրասն ասել է նաև, որ նրանք, որոնք մասնակցում են պետական հեղաշրջումների, անցանկալի են Հունաստանում։