Բաժիններ՝

Ռոուհանին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան կարող են գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը

Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար լինել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես Սիրիայում և Իրաքում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոուհանին և Ռեջեփ Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Ինչպես նշել է Ռոուհանին, որի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը, «ահաբեկչությունը մեծ սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»։

Իրանի նախագահը հայտնել է, որ աջակցում է «եղբայրական և բարեկամական Թուրքիային» և հայտնել Իրանի պատրաստակամության մասին՝ Թուրքիայի հետ կապեր զարգացնել տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս