Նոր կառավարության առաջին արտահերթը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12-ին Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց Կառավարության նիստում: Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` օրակարգում առաջին կարևոր հարցը Կառավարության կառուցվածքի փոփոխությունն է, երկրորդը` Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ, ինչը պայմանավորված է նաև միջազգային կառույցների հետ պայմանավորվածություններով: «Հարցերի մեծ մասը քննարկված է, երկրորդ ընթերցում է»,- ասաց Դ.Հարությունյանը:

 

Գայանե Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս