Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը։
Ինչպես հայտնել են մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների արդյունավետության ու խաղաղ գործընթացի արագացման հետ։