Բաժիններ՝

Բաքվում հայտարարել են, թե Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն չի ընդլայնում նախագահի լիազորությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների և հավելումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի ենթադրում պետության ղեկավարին հավելյալ լիազորությունների հատկացում, հայտնում է RIA Novosti-ն։

«Խոսքը Ադրբեջանի նախագահին հավելյալ լիազորությունների տրամադրման մասին չէ։ Փոխնախագահներն իրենց հետ չեն բերի հավելյալ լիազորություններ։

Խոսքը կառավարման կատարելագործման մասին է։ Փոխնախագահներ կարող են լինել նաև սովորական քարտուղարները։ Խոսքը բարեփոխումներն արագ կյանքի կոչելու մասին է»,- հայտարարել է Շահին Ալիևը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունները, որոնք պլանավորվում է հանրաքվեի դնել սեպտեմբերի 26-ին, առաջարկում է փոփոխություններ կատարել, մասնավորապես ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն և նախագահի լիազորությունները 5 տարուց դարձնել 7։

Համաձայն փոփոխությունների նախագծի՝ երկրի ղեկավարը կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին։

Երկրի ղեկավարի արտահերթ հեռանալու դեպքում առաջարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը 3 ամսից սահմանել մինչև 60 օր։

Փոփոխությունները նախատեսում են նախագահի կողմից խորհրդարանը ցրելու մասին դրույթ, թույլատրվում է 18 տարին լրացած անձանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ներկայումս խորհրդարանում կարող է հայտնվել 25 տարեկանը լրացած անձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս