Եվրամիությունը ցանկանում է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նախազգուշացրել է Ուկրաինային, որ վերջինս պետք է ավելի ակտիվորեն իրականացնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման վերաբերյալ իր խոստումները, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է Reuters-ը։
«Մենք գիտենք, որ եթե նրանք առիթ տան ԵՄ-ին, ապա կա նվազագույնը 5 երկիր, որոնք հենց հիմա պատրաստ են ասել մենք ցանկանում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներից»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ միջազգային հարաբերությունների խորհրդում։
Բայդենն այդ խոսքերը արտաբերել է ՄԱԿ-ում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ 2014-ից ինքը ամեն շաբաթ երկու-երեք ժամ է ծախսում Ուկրաինայի ղեկավարության հետ հեռախոսազրույցի վրա, ինչպես նաև ճնշում գործադրելով Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի վրա՝ նպատակ ունենալով պահպանել հակառուսական պատժամիջոցները։
Բայդենի խոսքով՝ ԵՄ-ում ոչ բոլորն են ցանկանում պայքարել Ուկրաինայի համար։ «Եվրոպայում գերակշռում ենք նման տրամադրությունները»,- ասել է նա։