«ԼՂ հակամարտության կարգավորումը լինելու է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթություններից մեկը». Ավստրայի ԱԳՆ ղեկավար
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ պահպանի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը։
«Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է լուծում գտնել, բացի կրակի դադարեցումից, մեզ հարկավոր է ազատ և կայուն Ուկրաինա, որը լավ հարաբերություններ կունենա թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Եվրամիության հետ»,- ասել է Կուրցը։
«Անվտանգության ամրապնդման համար մեզ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը»,- հավելել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ այդ գործընթացում կարևոր դեր կարող է խաղալ ԵԱՀԿ-ն։ Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ում 2017թ․Վիեննայի նախագահության ժամանակ նման առաջնահերթություններ են լինելու «Ուկրաինայի արևելքի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորումը»։