Արթուր Վարդանյանի մեղադրանքը խստացվել է
Նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ին հայտնեց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Վարդանյանն այս մեղադրանքը չի ընդունում, այն համարում է շինծու և գտնում է, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է կատարվում։ Պաշտպանական կողմին նախաքննության ավարտ է հայտարարվել։