ՀՅԴ-ն կարող է կորցնել էկոնոմիկայի նախարարի պորտֆելը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, բացառված չէ, որ նոր ձեւավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Թերթի տեղեկություններով, Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար:

«Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջեւ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ թեթեւ վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել:

Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն՝ Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս