«Ընդհանուր ջանքերով կկարողանանք հաղթահարել Վրաստանի և Հայաստանի առջև ծառացած դժվարությունները». Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:

«Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է խորը պատմական և մշակութային ավանդույթների վրա: Ես հավատում եմ, որ ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել մեր երկրների առջև ծառացած դժվարությունները և ապագայում էլ ավելի խորացնել համագործակցությունը մեր ժողովուրդների բարեկեցության համար»,- նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Գեորգի Մարգվելաշվիլիի ուղերձում:
Վրաց ժողովրդի անունից Մարգվելաշվիլին հատուկ հարգանք է հայտնել հայ ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս