Բաժիններ՝

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք համընդհանուր քննարկման են դրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեում։ Այս մասին նշված է Խորհրդի հայտարարության մեջ, որը հայտնվել է RIA Novosti-ի տրամադրության ներքո։

Համաձայն փոփոխությունների նախագծի՝ երկրի ղեկավարը կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին։

Երկրի ղեկավարի արտահերթ հեռանալու դեպքում առաջարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը 3 ամսից սահմանել մինչև 60 օր։

Փոփոխությունները նախատեսում են նախագահի կողմից խորհրդարանը ցրելու մասին դրույթ, թույլատրվում է 18 տարին լրացած անձանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ներկայումս խորհրդարանում կարող է հայտնվել 25 տարեկանը լրացած անձը։

Փաստաթղթում ասվում է, որ հանձնաժողովի փորձագետները եկել են եզրակացության, որ առաջարկվող փոփոխություններ «լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները»:

Նրանք կարծում են, որ նախագահական մանդաստի ժամկետի երկարաձգումը 5-ից 7 տարվա չի կարող արդարացված լինել՝ հաշվի առնելով նախագահի առանց այն էլ ուժեղ դիրքը, որը 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ ժամկետով։
Փորձագետներին անհանգստացնում է նաև հնարավորությունը, որ երկրի նախագահը կարող է ցրել խորհրդարանը, կրճատել խորհրդարանի լիազորությունները դատավորների նշանակման հարցում։

Փորձագետներին մտահոգում է նաև ոչ մեկի կողմից չընտրված փոխնախագահի պաշտոնը, որն առաջարկվում է սահմանել և որը կարող է ինչ-որ պահի ղեկավարել երկիրը։
Փորձագետները նաև անհանգստություն են հայտնել այն բանի առնչությամբ, որ նախագահը կարող է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ իր ուզած ժամանակ։

Հանձնաժողովը ենթադրում է, որ սահմանադրական փոփոխությունները պատշաճ կերպով չեն քննարկվել խորհրդարանում, բացի այդ, հանձնաժողովի անդամները ի վիճակի չեն եղել այցելել Ադրբեջան և հանդիպել շահագրգիռ կողմերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս