Բաժիններ՝

Ղրղըզստանի նախագահը առողջական վիճակի պատճառով դեռևս Թուրքիայի հիվանդանոցում է

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա դեռևս գտնվում է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«նախագահի առողջական վիճակը նորմալ է։ Այսօր նա արդեն հայտարարություն է արել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Նախօրեին Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին տեղակայված հիվանդանոցներից մեկում։

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Աթամբաևը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերին։

Նրա վիճակը վատացել էր Ստամբուլի օդանավակայնում՝ Բիշքեկից Նյու Յորք ուղևորվելիս։
Սեպտեմբերի 17-ին Աթամբաևը դարձավ 60 տարեկան։ Նա երկիրը ղեկավարում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս