Բաժիններ՝

«Արթիկի նավթամթերքը» չգտավ իր գնորդին. կառավարությունը կլուծարի ընկերությունը

ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել «Արթիկի նավթամթերք» ՓԲ ընկերությունը։ Այն 100% պետական է։ 2000 թ. հիմնադրված ընկերությունը 2004-ից գործունեություն չի իրականացնում։ Այն զբաղվում էր Հայաստանի տարածքում նավթամթերքների մեծածախ և մանրածախ առևտրով: Միակ գրանցված աշխատողը տնօրենն է՝ Մ.Վարագյանը:  Ընկերության գույքի հիմնական հատվածը վարչական շենքն է՝ 612.5 քմ, պոմպակայանները՝ 140 քմ և 84 քմ, տարողությունները՝ 32 հատ, և դրանց կից տեխնոլոգիական խողովակաշար, որ 2004թ. վաճառվել է ԴԱՀԿ ծառայութան կողմից:

Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել 3 անգամ՝ 2000թ., 2003թ. և 2016թ., սակայն գործարք չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Ընկերության հողատարածքը՝ 5.909 հա, արժե 31,199,520 դրամ: Ընկերության 6 միավոր շենքերը՝ 317.5 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվածքները և փոխանցող հարմարանքները կառուցվել են՝ 1960-ական, իսկ այլ հիմնական միջոցները ձեռք են բերվել 1980-ական թվականներին և ունեն 100% մաշվածություն:

Ընկերության պարտավորությունները 01.07.2016թ. դրությամբ կազմում են 5 մլն 916 հազար դրամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս