Կանադական այս քաղաքը տեղափոխվողներին ապահովում է աշխատանքով և հողամասով

Adme.ru կայքը գրում է, որ Քեյփ Բրետոնը փոքր քաղաք է, որ տեղավորված է կղզու վրա՝ Կանադայում։ Երկրագնդի վրա այս փոքր տարածքի գլխավոր առավելություններից մեկը հացաբուլկեղենի թխման արտադրամասն է, որ կոչվում է The Farmer’s daughter country market: Խանութի տերերը ձգտում են մեծացնել բիզնեսը. դրա համար ունեն անհրաժեշտ ամեն բան՝ բացի… մարդկանցից։

Աննկարագրելի գեղեցիկ բնություն և մաքուր էկոլոգիա ունեցող այս քաղաքում սոցիալական կյանք են վարում՝ կա եկեղեցի, խմբակներ երեխաների համար, հետաքրքրիր մշակութային արժեքներ և 150.000 բնակիչ, որոնց թիվն անընդհատ նվազում է։

17344615-1111-1474268170-1000-f9ee6d6da1-1474275120

17344315-gallery-1473977810-gettyimages-462011699-1474272163-1000-19c064da2a-1474275120

Բոլոր բնակիչները, ովքեր աշխատանքի կարիք ունեն, աշխատանքի են ընդունվել՝ ըստ իրենց ոլորտների, բիզնեսի զարգացման նախապայմաններն առկա են, սակայն աշխատող ձեռքի պակաս կա։ Այս առնչությամբ The Farmer’s daughter country market խանութի facebook-յան էջում հայտնվել է գրառում, որը չափազանց լավն է՝ իրական լինելու համար։ Քեյփ Բրետոնը բնակիչների կարիք ունի և ցանկացողներին առաջարկում է տեղափոխվել՝ երաշխավորելով աշխատանք և հողամասի տրամադրում։ Կա մի փոքրիկ պայման՝ քաղաքը կարող է ընդունել միայն այն քաղաքացիներին, ովքեր աշխատելու պաշտոնական թույլտվություն ունեն։ Կանադական օրենսդրության համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է 2 փաստաթուղթ ձեռք բերել՝ կանադական գործատուից հրավեր ստանալ, որը հավանության է արժանացել Կանադայի Աշխատանքային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարության կողմից, և թույլտվություն ստանալ, որը ձևակերպվում է ժամանակավոր վիզա ստանալուց հետո։

17344215-14141693_1144337802305459_3387141818478091587_n1-1474115440-1000-09f697fa71-1474275120

17344115-17768059813_d91515c2ec_k-e1438195382616-1474270764-1000-eead05816e-1474275120

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս