Օբաման անընդունելի է համարել Սիրիայում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անընդունելի է համարում Սիրիայում իրավիճակն ու կոչ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ այդ խնդրի լուծման նպատակով։
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, անընդունելի է։ Մենք բավարար չափով միասնական չենք՝ կասեցնելու այն, ինչ տեղի է ունենում»- հայտարարել է Օբաման ՄԱԿ-ում՝ փախստականների գագաթաժողովի ժամանակ։
Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է դիվանագիտական լուծում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։