Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին հատ-հատ զգուշացրել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել է «նորմալ շփվել» լրագրողների հետ կառավարության նիստերից հետո։
«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, մեր տեղեկություններով, բոլոր նախարարներին հատ-հատ զգուշացրել է, որ կառավարության նիստերից հետո «չթռնեն» հետնամուտքով և նորմալ շփվեն լրագրողների հետ։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրապարակային էր նման հրահանգ տվել, սակայն նախկին վարչապետի հրահանգին ենթարկվում էին հաշված նախարարներ։ Ինչպես կընդունեն Կարապետյանի հորդորը, պարզ կդառնա վաղը՝ կառավարության նիստից հետո»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: