ՔՊ-ն դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում դադարեցրել է քարոզարշավը քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան լուրը լսելուց հետո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին»,- գրել է Փաշինյանը։