Բաժիններ՝

Apple-ը թղթե տոպրակ է ստեղծել

Apple ընկերությունը ճկուն բռնակներով թղթե տոպրակ է արտոնագրել։
Արտոնագրման հայտը տրվել էր 2016 թվականի մարտին, սակայն հասարակայնությանը մատչելի է դարձել միայն այժմ: Apple-ում իրենց նոր գյուտը պարզապես «պայուսակ» են համարում: Այն զուրկ է ինչ-ինչ բարձրտեխնոլոգիական հարմարանքներից:

«Բացվող թղթե տոպրակ: Այն կարող է ներառել զետեղակ՝ պատրաստված սպիտակեցված պինդ թղթից եւ առնվազն 60 տոկոսով բաղկացած վերամշակվող նյութերից»,- ասված է հայտում: Տոպրակի բռնակը պատրաստված է թղթի մանրաթելերից:

Արտոնագրի հեղինակները պնդում են, որ ներկայիս թղթե տոպրակների մեծամասնությունը բաղկացած է 50 տոկոսից պակաս վերամշակվող նյութերից, մինչդեռ Apple-ի տոպրակը շատ ավելի էկոլոգիական է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս