Բաժիններ՝

Խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սևջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, 1970թ. ծնված Արթուր Մ.-ն, խանդի հողի վրա, ծեծելով սպանել է կնոջը՝ Ն. Դանիելյանին:

Արթուր Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930