Բաժիններ՝

Լավրովն ու Քերին Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում․Պետդեպ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ երկկողմ հանդիպում կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության պետ Մարկ Թոները։

«Վստահեցնում եմ, որ նրանք, հավանաբար, կյանդիպեն՝ կապված Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ, դրանից բացի, նրանք կանցկացնեն նաև երկկողմ հանդիպում»,-ասել է Թոները՝ պատասխանելով հարցին, թե երբ կհանդիպեն Քերին և Լավրովը։
Նա հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա «այս շաբաթ», սակայն չի ընդգծել, թե հատկապես երբ։

Թոները նաև արձանագրել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերջին շաբաթվա ընթացքում սերտ շփումների մեջ են եղել այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Սիրիայի հարցով համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս