Դանակով զինված տղամարդը Մինեսոտայում հարձակվել է մարդկանց վրա, կան վիրավորներ
Դանակով զինված տղամարդը նվազագույնը 8 մարդու է վիրավորել ԱՄՆ Մինեսոտա նահանգում՝ Սենտ-Կլաուդ քաղաքի առևտրային կենտրոնում, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է քաղաքի ոստիկանաապետ Ուիլյամ Բլեր Անդերսոնը, կասկածյալը հարձակումից առաջ հետաքրքրվել է նվազագույնը մեկ կասկածյալից, թե արդյոք նա մուսուլման է:
Հարձակման ժամանակ տղամարդը հիշատակել է Ալլահի անունը: