Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է ԱՄՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին:

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների:

Նյու Յորքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում:

Տեսանյութեր

Լրահոս