Տեղատարափ անձրևը ջրի տակ է առել Բաթումի փողոցները
Վրաստանի սեւծովյան Բաթում քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան մոլեգնած տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել քաղաքի կենտրոնական փողոցները: Այս մասին Sputnik-ին հայտնել է քաղաքի մի բնակչուհի: Ջրով են լցվել բնակելի տների առաջին հարկերը, ինչպես նաեւ նկուղները:
Տեղի բնակիչներն սկսել են սոցիալական ցանցերում զետեղել դպրոցների աշակերտների եւ քաղաքի բնակիչների լուսանկարները, որոնք մինչեւ ծնկները կանգնած են ջրի մեջ: Այս պահին Բաթումում անձրեւը դադարել է, սակայն ավտոտրանսպորտի երթեւեկությունը ջրածածկ փողոցների պատճառով սահմանափակված է:
Տեղում մոբիլիզացված են համապատասխան ծառայությունները, կատարվում են պոմպով ջրահանման աշխատանքներ: