«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում ակնկալվում է Ղարաբաղի հարցով հանդիպում». Ռոբերտ Սեկուտա
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հակամարտության լուծման հարցերը։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում ևս ակնկալվում է Ղարաբաղի հարցով հանդիպում։ ԱՄՆ-ը կարևոր է համարում այդ հակամարտության կարգավորումը։ Մենք կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարեկեցության ապահովման»,- ասել է Սեկուտան։