Շվեդիայի դատարանն ուժի մեջ թողեց որոշումը
Ստոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին հայտնել է դատական ատյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժել է կալանագրի հետկանչման դիմումը: Կալանավորման վերաբերյալ լրացուցիչ դատավարություն չի կայանա»,- նշել է գերատեսչությունը:
Ավստրալացու փաստաբաններն ութերորդ անգամ գանգատարկել են կալանագիրը, որը վեց տարի առաջ հեռակա տրվել է Շվեդիայում բռնաբարության կասկածանքի առնչությամբ: Դա արվել է 2010, 2014 եւ 2015 թվականներին, ինչպես նաեւ այս տարի այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարի 22-ին ՄԱԿ-ի ապօրինի ազատազրկման աշխատանքային խումբը (UNWGAD) անհիմն ճանաչեց Ասանժի ազատազրկումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: