Բաժիններ՝

Բուլղարիան Բրյուսելից գումար է խնդրել Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու համար

Բուլղարիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 160 մլն եվրոյի օգնություն Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու և ներգաղթյալների ու փախստականների հոսքը սահմանափակելու համար, հայտարարել է երկրի փոխվարչապետ Ռումյանա Բիչարովան։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ Բուլղարիային արդեն խոստացել են, որ երկիրը մոտ ժամանակներս կստանա գումարը։ Երկրի իշխանությունները ասում են, որ հունիսից դիտվում է փախստականների հոսքի աճ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան համատեղ հայտարարություն կանեն ԵՄ գագաթաժողովի ժամանակ, որը մեկնարկել է այսօր Բրատիսլավայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս