Աղվան Հովսեփյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
ՔԿ Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ երկու երկրների ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում։
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների` մասնավորապես իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության մակարդակը և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։
Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Վրաստանի նորանշանակ դեսպանը անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի Հանրապետության քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին: