![](/banners/BeFunky-design.jpg)
Դատարանը մերժել է Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/aram-pavlik-1.jpg)
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության որոշումը։
168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։
ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածքից Արամ Մանուկյանը վիրավոր է դուրս բերվել, ենթարկվել վիրահատության։