 
                        «Պաշտպանության նախարար կարող եմ լինել միայն պատերազմի ժամանակ». Վազգեն Մանուկյան
 
                                    ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին` եթե իրեն առաջարկվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, կընդունի՞ այն, հայտարարել է, որ ինքը Հայաստանի պաշտպանության նախարար կարող է լինել միայն այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի:
«Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ասել եմ` ես կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, բայց, եթե պատերազմ չլինի` չեմ լինի»,- հայտարարեց Վ. Մանուկյանը, ում համոզմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակում եղել է ժամանակակից տեխնիկայի պակաս, որն այժմ փորձում են լրացնել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        