Մահվան ելքով պատահար Լոռու մարզի Ճոճկան գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/shtap1.jpg)
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Ճոճկան գյուղի դաշտամիջյան ճանապարհին կայանված «T-16» մակնիշի տրակտորը տեղաշարժվել է, որի ընթացքում 1951 թ. ծնված Ժորա Վարդանյանը փորձել է այն կանգնեցնել, սակայն կողաշրջվել է, ինչի հետևանքով Վարդանյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: