Դի Կանիոյին հեռացրել են աշխատանքից դաջվածքի պատճառով
«Sky Sport Italia» ընկերության լրագրող, «Լացիոյի», «Յուվենթուսի», «Նապոլիի» և «Միլանի» նախկին հարձակվող Պաոլո Դի Կանիոյին հեռացրել են աշխատանքից ձեռքի դաջվածքի պատճառով:
Իտալացին ձեռքին դաջել է «DVX» գրությունը: Նմանատիպ տիտղոս էր կրում ֆաշիստ Բենիտո Մուսոլինին:
Երբ դի Կանիոյի հրապարակած նկարում երևացել է նրա դաջվածքը, հեռուստաընկերությունն առանց մեկնաբանությունների՝ հեռացրել է նրան աշխատանքից:
Սիրարփի Աղաբաբյան