Բաժիններ՝

«Մոսկվան և Անկարան վստահորեն վերականգնում են հարաբերությունները». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ընթացքը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։ Այս մասին հայտնում է vestikavkaza-ն։

Ինչպես ընդգծել է Զախարովան, Մոսկվայի և Անկարայի երկխոսությունը ներկայումս ընթանում է նախանշված ուղղությամբ։

«Մենք ելնում ենք այն սահմանումներից, որոնք տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն բանից հետո, երբ Անկարան գնաց ՌԴ համապատասխան պահանջների իրագործման ու իրականացման»,- բացատրել է նա։

Զախարովայի խոսքով՝ այդ գործընթացը կայուն կերպով զարգանում է։
«Հարաբերությունների վերականգնումը գնում է աստիճանաբար և վստահ, առանց որևէ արհեստական թռիչքի կամ արհեստական դանդաղման։ Մենք շփումներ ենք պահպանում մեր թուրք գործընկերների հետ ԱԳՆ-ի գծով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա եզրակացմամբ՝ ռուս-թուրքական երկխոսությունն ունի լավ հեռանկարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս