ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ հետախուզական գործողությունները. WP
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ հետախուզական օպերացիաներն այն մասշտաբների, որոնք խոշորագույնն են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։
Մոբիլիցազիան ներառում է ԿՀՎ-ի գաղտնի օպերացիաներ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կիբերլրտեսություն, արբանյակային համակարգերի և հետախուզական այլ համակարգերի կիրառում։
Աղբյուրների խոսքով՝ նման գործողություններն ուղղված են ԱՄՆ հետախուզական հնարավորությունների «վերակազմավորմանը»։
ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծում են, որ չնայած Ռուսաստանում ավելի լայն հետախուզության ծավալման անհրաժեշտությանը, Միացյալ Նահանգները չեն դիմի այնպիսի մասշտաբների, որոնք դիտվել են Սառը պատերազմի տարիներին։
Նշվում է նաև, որ ԿՀՎ-ի և մյուս հետախուզական գերատեսչությունների բյուջեի մոտ 10 տոկոսն ուղղված է Ռուսաստանում լրտեսության վրա։
Աղբյուրները հավելում են, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ դարձել է առաջնային ուղղություն ԱՄՆ հետախուզական ծառայությունների աշխատանքի համար։