«Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է». Կարեն Կարապետյանի առաջարկը՝ զեկուցողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում նախարարներին հորդորեց զեկույցները լակոնիկ կազմել:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թ. ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը:

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարի պաշտոնակատարին մի քանի հարց տվեց, ապա ասաց. «Ինչ եմ առաջարկում զեկուցողներին. քանի որ մենք անցնում ենք համապատասխան ատյաններ և գիտենք՝ ինչի մասին է խոսքը, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս