Շավարշ Քոչարյանը հորդորում է սպասել Սերժ Սարգսյանի հրամանագրին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվեց գնահատականներ տալ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակման լուրերին` Շ. Քոչարյանը հորդորեց սպասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին, որից հետո պարզ կլինի, թե ով կնշանակվի ԱԳ նախարար: Հարցին` երբ է լինելու ՀՀ Նախագահի հրամանագիրը` Շ. Քոչարյանը պատասխանեց.

«Երբ կլինեն հրամանագրերը, կիմանանք: Դա Նախագահի լիազորությունն է: Տվյալ պարագայում, քանի չկան նշանակումներ, ես որևէ մեկնաբանություն չեմ անի»:

Տեսանյութեր

Լրահոս