Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայում իր գործողությունները պետք է համաձայնեցնի Դամասկոսի հետ․Իրանի ԱԳՆ

Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Հուսեյին Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք կարծում ենք, որ ցանկացած օպերացիա և ցանկացած միջոցառում Թուրքիայի սահմանից այն կողմ՝ հարևան երկրներում և Սիրայում ու Իրաքում, ցանկացած կետում, պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի, ինչպես նաև կենտրոնական կառավարության հետ կոորդինացմամբ, որտեղ տեղի են ունենում իրադարաձությունները»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս