Ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ։ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը՝ ասելով որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը։
Իսկ որևէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, հետաքննություն է գնում, չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ ArmLur-ը 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ– ի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առկա չարաշահումների դեմ։ Նրանք մասնավորապես բողոքել էին ավարտական քննությունների արդյունքներից։ Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել։ Արդյոք վերը նշված ձերբակալությունը կապ ունի՞ ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստուգումների հետ, առայժմ հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: