Բարաք Օբաման նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Վերջինս նամակում շնորհավորել է Ալիևին և բոլոր մուսուլմաններին Կուրբան բայրամի տոնին ուխտավորների՝ հաջը հաջողությամբ ավարտելու առնչությամբ։
Օբաման նշել է, որ Կուրբան բայրամը բարեգործության ակտ է, որի ժամանակ մուսուլմաններն աստվածահաճո գործեր են կատարում։

«Ինձ ոգեշնչում է այն, որ միլիոնավոր մուսուլմաններ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում օգնություն են ցուցաբերում կարիքավորներին։

Միլիոնավոր մարդիկ հակամարտությունների և բնական աղետների հետևանքով կորցնում են իրենց տներն ու համայնքները, փորձում են իրենց համար նոր օջախներ ստեղծել, ինչը մշտապես հիշեցնում է կարիքավորներին օգնելու մեր բարոյական պարտքի մասին»,- նամակում գրել է Օբաման։

Տեսանյութեր

Լրահոս